Արջը ներխուժել է գյուղ ու փեթակներ վնասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղ և վնասել մեղվի փեթակներ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ արջը մտել է 3-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 11 տան բակ և վնասել մեղվի 4 ընտանիք:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

ՏԿԱԻՆ




Լրահոս