
Հայաստանի ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը:
Մեր մարզիկը աշտարակացատկ վարժությունում հավաքել է 507.10 միավոր եւ գրավել առաջին տեղը: Հայաստանը ներկայացնող մյուս ջրացատկորդ Ազատ Հարությունյանը նույն մրցումներում 484.10 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը եւ արժանացել բրոնզե մեդալի:
Սինքրոն ցատկ վարժությունում Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները 29 մասնակիցների մեջ ցույց են տվել 6-րդ արդյունքը: