Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը Sport-express-ի հետ զրույցում անդրադարձել է իր նախկին ակումբին և խոսել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին: Նա ընդգծել է, թե պետք չէ Մովսիսյանի վրա խաչ քաշել:
«Նա դեռ վերջնականապես չի վերականգնվել ծանր վնասվածքից: Վստահ եմ, որ Մովսիսյանն աստիճանաբար կվերադառնա նախկին մարզավիճակին: Դրա համար հիմա պետք է միայն մեկ բան՝ աշխատել, աշխատել, աշխատել:
Շատ եմ ցանկանում, որ «Սպարտակ»-ը հաջորդ մրցաշրջանում մասնակցի Եվրոպայի լիգային, բայց եթե անկեղծ լինեմ, ապա ցուցադրած խաղով «Ռուբին»-ն ավելի արժանի է մասնակցել եվրագավաթի: Վաղուց եմ եզրակացրել, որ «Սպարտակ»-ի ֆուտբոլը պորնոգրաֆիա է» , – նշել է նա: