ԼՂՀ վերաբերյալ աղմկահարույց զեկույցի հեղինակը ցանկանում է Հայաստան գալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց վերնագրով զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն այցելել է Ադրբեջան և այժմ էլ նախատեսում է այցելել Հայաստան: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, թե նրան բացատրել են, որ իր առաքելությունը ոչ թե Հայաստանում, այլ Արցախում պետք է իրականացնի. «Մեր տեսակետն այն է, որ եթե որևէ բանի մասին զեկույց է պատրաստվում, ապա պետք է խոսեն հենց այն մարդկանց հետ, ում որ այդ զեկույցը վերաբերվում է»: Հ.Նաղդալյանը նաև նշեց, որ զեկույցի վերնագիրն աշխատանքային է և կարող է փոխվել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս