
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները մայրաքաղաք Երևանի տարածքում ամենօրյա ակցիաների միջոցով տեղեկացնում են, որ իրենց ընկերները քաղբանտարկյալներ են, և նրանք նհապաղ պետք է ազատ արձակվեն:
ՀԽ անդամ Իվան Մարգարյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ակցիաների նպատակը ժողովրդին տեղեկացնելն է, որ կան քաղբանտարկյալներ: «Թող ժողովուրդն իր հերոսներին ճանաչի: Այս երկրում ով իր կարծիքն ու խոսքն է ասում, վտանգ է ներկայացոնւմ ռեժիմի համար: Նրանց մեկուսացնում են այս կամ այն առիթով»,- նշեց նա:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: