ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ տարբերություն կա անտառների պահպանության եւ պաշտպանության միջեւ: Գիտեմ, որ դրանք տարբեր գործընթացներ են:

Բաբկեն Ասոյան (23 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառների պահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումն է: Իսկ անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների ¥վնասատուների եւ հիվանդությունների¤ կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը եւ սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումն է:

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դժբախտաբար, մեր անտառները ո՛չ պաշտպանված են, ո՛չ էլ պահպանված: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցում առկա են բազմաթիվ չարաշահումներ ու թերացումներ, որոնց արդյունքում օրեցօր սակավանում է ՀՀ առանց այդ էլ սակավ անտառային ֆոնդը: Մի կողմ թողնելով անտառի պահպանությանը կոչված պաշտոնյաների անգործությունը՝ հարկ ենք համարում այս խնդրի շուրջ հրավիրել մեզանից յուրաքանչյուրի ուշադրությունն ու սրտացավությունը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ անտառներին հսկայական վնասներ են հասցվում նաեւ հասարակ քաղաքացիների անփութության արդյունքում:




Լրահոս