ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ նպատակով են ստեղծվում գիտական կենտրոնները, եւ որոնք են դրանց ձեւավորման սկզբունքները:

Արսինե Բադալյան (38 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գիտական կենտրոնների ստեղծման նպատակը գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումն է:
Գիտական կենտրոն կարող են ձեւավորել ՀՀ մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտաարտադրական միավորումներ եւ գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ: Գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքներն են՝ գիտական կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրությունը, գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի եւ տարածքների համատեղ օգտագործումը, գիտական ներուժի եւ վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը, գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը, կառավարման համակարգում ժամանակակից մենեջմենթի ներդրումը, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը: Դրանց ձեւավորման չափանիշներն են՝ համապատասխան նյութատեխնիկական բազայի եւ տարածքների, բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողների եւ մասնագետների համալիր ուսումնասիրություն կատարելու կարողությունը, միջազգային համագործակցության փորձի, մտավոր սեփականության օբյեկտների, գիտական արդյունքների ներդրման փորձի առկայությունը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ հայի գիտական միտքը միշտ չէ, որ գնահատվում է մեր երկրում: Քիչ չեն դեպքերը, երբ այդ առիթից օգտվում են միջազգային գիտական կենտրոնները՝ «գնելով» հայի տաղանդավոր միտքը:




Լրահոս