ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում տնտեսվարող սուբյեկտները տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

Մարգարիտա Հակոբյան (31 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հակամրցակցային համաձայնություն կնքելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 մլն դրամ: Նախորդող տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:
Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ: Նախորդող տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:
շարունակելի

ՀՀ ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ օրենքը հստակ նախանշում է, թե ինչ տուգանքներ են նշանակվում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, այնուամենայնիվ, գործարարները գերադասում են շրջանցել այն՝ չվախենալով անգամ 300 մլն դրամ տուգանք վճարելու հավանականությունից:




Լրահոս