Այս մարտս այդքան դիտարժան չէր. Վլադիմիր Կլիչկոն` Ջենինգսի հետ մենամարտի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Նյու-Յորքի Madison Square Garden մարզադահլիճում կայացել է գերծանր քաշային կարգում WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի (64-3, 53 КО)  և 30-ամյա ամերիկացի Բրայանտ Ջենինգսի (19-1, 10 КО) միջև մենամարտը:

Մարտը շարունակվել է բոլոր ռաունդներում:

klichko3

 

Վլադիմիրն ավելի դիպուկ ու ակտիվ է եղել: Նա խոսել է մենամարտի մասին` ասելով. «Բրայանտ Ջենինգսը շատ ակտիվ էր, նրան հասնելն իսկապես դժվար էր: Ես դժվարությամբ էի հարվածներ հասցնելու ուղի գտնում, հարվածներս երբեմն դիպչում էին նրա ձեռքերին:

Ցավոք, այս անգամ չեմպիոնական գոտին պաշտպանելու համար մղվող մարտս այդքան դիտարժան չէր: Ինչևէ, հաղթանակները լինում ավել կամ պակաս դիտարժան, սա պակաս ոչ այնքան հետաքրքիր մարտերի թվին էր պատկանում»:

klichkoooo




Լրահոս