Ժողովուրդ. Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Ալբերտ Օհանջանյանը` Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը, այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է: Այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ թերթի աղբյուրների` Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է` իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, բարկացել է. “Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք”, ապա անջատել է հեռախոսը: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արշալույս Փայտյանը ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը և սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ:




Լրահոս