
“Հրապարակ”-ին հասած տեղեկություններով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Թե Շաբոյանի, որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով: