ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ քառօրյա նիստում շարունակվում է քննարկվել դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից:

«Ցանկացած դեպքում` հաշտարարությունը միշտ էլ դրական է, եթե կարողանում ենք անհրաժեշտ կարգավորումներ ապահովել երկրում: Այլ կերպ ասած` եթե կա օրենք, և դրա շրջանակներում հարաբերությունները ճշգրտվում են, ապա անօրինական գործողությունների թիվը կարող է նվազել: Այդ տեսակետից օրինագիծը դրական է և հնարավորություն է տալիս արտադատական կարգով, հաշտության միջոցով լուծել խնդիրը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Դաշնակցությունը չի կարող դեմ լինել մի ինստիտուտի ձևավորմանը, որն օգնում է երկրում համերաշխության մթնոլորտի և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը:




Լրահոս