
“ԱՄՆ-ն Օսկանյան Վարդանին անպայման սրընթաց տանելու է գահակալության, և մտածել, թե հալածանքներով նրան կոչնչացնես` քաղաքական կարճատեսություն է: Օսկանյան Վարդանին կդարձնեք Վարդան Մամիկոնյան”,- “Առավոտի” հետ զրույցում ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Փետրվարին վճռականորեն նախագահական ընտրությունների գնալու հաճախ նա Սերժ Սարգսյանին առաջարկում է. “Կանգնեցնել այդ հալածանքները, Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել”: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար համախմբել ներքին քաղաքական ուժերը. “Խնդրել Լևոն Տեր-Պետրոսյանին` ղեկավարել պառլամենտը` քաղաքական միասնության դաշինք ձևավորելու համար: Գագիկ Ծառուկյանին, որպես տեխնոկրատ, կառավարության գութանի մաճը բռնել տալ, որպեսզի այդ գութանը դառնա վարող տրակտոր”: