Պետք է շարունակել աշխատանքները, որպեսզի այն երկրները, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչեն այն: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Միաժամանակ, պատգամավորն ընդգծեց, թե շատ կարևոր է, որ առաջին հերթին լուծվեն ներքին խնդիրները:
«Ներքին խնդիրները` սկսած քաղաքական համակարգի հիվանդություններից մինչև տնտեսական խնդիրներ: Այս պահին տնտեսական ցուցանիշները շատ վատ վիճակում են գտնվում, իսկ կանխատեսումներն` ավելի վատ», – ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե այս պարագայում կառավարության փոփոխություն տեսնո՞ւմ եք, չէ որ, ի վերջո տնտեսական աճ չկարողացան ապահովել, Էդ. Մարուքյանը նշեց. «Ես կառավարության փոփոխության մեջ, որ x-ին փոխարինի y-ը, որևէ բան չեմ տեսնում: Ես ուզում եմ, որ համակարգային փոփոխություն լինի և տարվող քաղաքականության: Հիմա օրինակ նախորդ կառավարությունը փոխվել է, մի քանի նախարարներ մնացել են, քաղաքականությունը նույնն է, դրանից բան չի փոխվի»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում