
Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին իրեն պատկանող կոնյակի գործարանի գրասենյակում հանդիպում է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և նրանց հավաստիացնում, թե ամեն ինչ լավ է լինելու, ու պետք չէ ընկճվել, խառնվել իրար: Նա նաև ակնարկել է ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների մասով հարուցված քրգործերը` ասելով որ խուճապի չմատնվեն: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին, որն ասել է. “Պարոն Ծառուկյանը վերադարձել է շաբաթ օրը և հասցրել է միայն մասնակցել բացառապես մի միջոցառման, որը մարզական է եղել: Որևէ այլ հանդիպում չի կայացել մինչ այս պահը: Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը”: