
Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կառավարությունը, իսկ հիմնական զեկուցողը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է:
Նա նշեց, որ առաջարկվում է մինչև 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, տույժ և տուգանք մուծեն և ազատվեն քրեական հետապնդումից: Նա նշեց, որ սփյուռքում գտնվող քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ այն պատճառով, որ, օրինակ, վաղ տարիքում են հեռացել այստեղից և չեն ծառայել:
Հակոբյանը հայտնեց, որ նախորդ տարի մոտ 958 մարդ է եկել, բյուջե է ներմուծվել 500 միլիոնի կարգի գումար, իսկ 30 հազար հոգի գտնվում են քրեական հետախուզման մեջ: