Հովիկ Աբրահամյանը խաբե՞ց նաիրիտցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին գործարանի մոտ` կրկին նույն պահանջով: Նրանց խոսքով` Կառավարությունը կրկին խաբում է իրենց` չվճարելով խոստացված մեկ ամսվա աշխատավարձը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիների հետ վերջին հանդիպման ժամանակ խոստացել էր մինչև ապրիլի 27-ը վճարել մեկ ամսվա աշախատավարձը, սակայն խոստումը դեռ չի կատարել:  «Նաիրիտ»-ի աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վաղը` ապրիլի 28-ին, կամ ապրիլի 29-ին մեկ ամսվա աշխատավարձ կստանան:

Իսկ իրենց ակցիաների մասով` Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց ակցիաները շարունակվում են: Իսկ մայիսի 1-ին` աշխատավորների միջազգային օրը, նաիրիտցիները բողոքի երթ կանցկացնեն Ազատության հրապարակից դեպի Կառավարություն:




Լրահոս