
Հոկտեմբերի 11-ին. ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 7-րդ հանրակացարանի 27 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել` 10:46-ին:
Այրվել են Գ. Տատենցյանին պատկանող բնակարանի հյուրասենյակը և միջանցքը գույքով` 30 քմ մակերեսով: