ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՌԴ տնտեսությունը հարաբերականորեն թեթև հաղթահարեց պատժամիջոցների տեսքով արհեստական պատնեշները, ու ակնկալվող կոլապսը տեղի չունեցավ:
«ՌԴ տնտեսությունը բավական հեշտ է հաղթահարել արհեստական պատնեշները, որոնք կապված են պատժամիջոցների հետ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կոլապսի հույս ունեին: Սակայն ամեն ինչ հաղթահարված է: Պիկային ծանրաբեռնվածությունը հաղթահարված է»,- Պետերբուրգում կայացած օրենսդիրների խորհրդի ժամանակ ասել է Պուտինը:
Ընդ որում, ՌԴ նախագահը խոստովանել է, որ պատժամիջոցները «սեղմում են զարգացման հնարավորությունները»:
Պուտինն ընդգծել է, որ այսօրվա պայմանները թույլ կտան ազատել ներքին շուկան հայրենական արտադրողների համար: Նա խոստովանել է, որ որոշ դեպքերում գնաճ է գրանցվում, սակայն, ըստ ՌԴ նախագահի, սա ևս կանցնի սեփական արտադրության ծավալների մեծացմամբ: