Ում 18 տարին լրանում է, պետք է տանեն բանակ` ծառայության, պետք է ապահովենք մեր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված առաջարկին, որով առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, տուգանք վճարեն և ազատվեն քրեական հետապնդումից, նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«97 թվականից սկսած` ես և պաշտպանության նախարարները հայտարարություններ էինք անում, որ ժամկետային զինծառայությունից խուսափողները զորակոչերի ընթացքում հրավիրվեն ծառայության, և ասում էինք, որ ով եկավ և ծառայության ներկայացավ, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Սա առաջացնում էր քննչական, դատախազական մարմինների դժգոհությունը, քանի որ որոշակի սպասելիքներից զրկվում էին: Այդ լոբբինիգի արդյունքում բերեցին այս նախագիծը, որը ըստ էության` այն ժամանակ էլ էր հակասահմանադրական, հիմա էլ է հակասահմանադրական: Հիմա մենք իրենց չենք պատժում չծառայելու համար, այլ ինչ-որ ֆինանսական պարտավոություններից հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից և խախտում ենք այն օրենքը, որը ասում է, թե բոլոր քաղաքացիները պարտավոր են ծառայել:
Սա ձեր խնդիրը չի, այս օրենքը պետք է ներկայացներ Պաշտպանության նախարարը կամ Արդարադատության նախարարը, սրանք սփյուռքի հետ կապ չունեն, մեր քաղաքացիներն են, որոնք պարտավոր են գան և ծառայեն: Սա խնդիր չի լուծում, մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների հավասարությունը օրենքի առաջ, և ում 18 տարին լրանում է, պետք է տանեն բանակ ծառայության»,- հայտարարեց Ջհանգիրյանը: