Տնակում բնակվող գյումրեցի հերթական ընտանիքի պատմությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շիրակ կենտրոնը” տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: 
Հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում` իր երկու աղջիկների և 4 թոռների հետ բնակվող Ռուզան Քոչարյանի ընտանիքի մասին է: Ռուզանի ամուսինը տարիներ առաջ մահացել է Ռուսաստանի Դաշնությունում, արտագնա աշխատանքի ընթացքում:
Նրա երկու աղջիկների` 25-ամյա Լիլիթի և 28-ամյա Մարիամի ամուսնական կյանքերը չեն դասավորվել և նրանք երկուսն էլ միայնակ, առանց ամուսինների խնամում են իրենց մանկահասակ երեխաներին: Լիլիթը և Մարիամը դպրոցից հետո ուսումը չեն շարունակել, ուսման վճարի բացակայության պատճառով:
Մանրամասն “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս