
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.45-ին, Վանաձորի “շտապօգնության” կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմա` ձախից, աջ դաստակի քերծվածքներե ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 1952 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյան գյուղի դպրոցում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սերգեյ Ս.-ն, գողություն կատարելու նպատակով, պատուհանը բացելով, մուտք է գործել հիշյալ դպրոց, որտեղ բռնվել է գիշերային պահակի կողմից եւ իր կամքից անկախ, գողությունը ավարտին չի հասցրել: Նշանակվել է դատաբժշկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն: