Չնախաճաշելը` ճարպակալման հիմնական պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից գիտնականները միակարծիք են. նախաճաշից հրաժարվելը ճարպակալման հիմնական պատճառներից մեկն է: Նախաճաշին չստանալով անհրաժեշտ նյութերը՝ օրգանիզմն իրենը կստանա ճաշին և կստիպի կուշտ ուտել երեկոյան՝ քնելուց առաջ: Ավելորդ քաշից զատ, այս ամենն առավոտյան կհանգեցնի ևս մեկ տհաճությանը. երբ դուք պարզապես չեք ցանկանա որևէ բան ուտել:

Ինչպես պնդում է սննդաբանների մեծ մասը, առավոտյան ընդունած կալորիաները երբեք չեն վերածվում ճարպի, այլ ամբողջովին այրվում են: Բացի այդ, հենց նախաճաշն է թույլ տալիս օրվա ընթացքում վերահսկել քաղցի զգացումը: Օրինակ, եթե նախաճաշին ձու ուտեք, ապա երկար ժամանակ հագեցած կլինեք և հետևաբար օրվա ընթացքում ավելի քիչ կուտեք: Իսկ եթե նախաճաշին ուտեք բրինձ, հնդկացորեն կամ վարսակ, ապա օրվա ընթացքում ավելի քիչ քաղցր և ճարպոտ սնունդ կընդունեք:

Մասնագետների մեծ մասը պնդում է, որ նախաճաշը նվազեցնում է թրոմբոցիտների և խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, հետևաբար, սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը նվազում է:

Ոչինչ այդպես չի բարձրացնում տրամադրությունը, որքան համեղ նախաճաշն ու թարմ սուրճի բույրը: Բացի դրանից, առավոտյան նախաճաշն օգնում է հանգիստ միջավայրում հավաքել մտքերը և տրամադրվել առաջիկա օրվան:




Լրահոս