Այսօր Պենելոպա Կրուսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսի ծննդյան օրն է: Նա  ծնվել է իսպանական խիտ բնակեցված վայրում` Ալկոբենդասում։ Ամբողջ իր մանկությունն աղջիկն անցկացրել է Ալկոբենդասում։

Երիտասարդ տարիներին Կրուսը դերասանուհի դառնալու ծրագրեր չուներ, նրա հիմնական նախասիրությունը պարերն էին։ Նա ուսումնասրիել է դասական բալետ և ինը տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա դասերի։ Ավարտելով կոնսերվատորիան` Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ Նյու-Յորքի Քիրստինա Ռոտիի դպրոցում չորս տարի պարեր է սովորել։

Penélope_Cruz_2003

Դեռահաս տարիքում Պենելոպան հետաքրքրվեց դերասանական արվեստով` իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատագերգությունը դիտելուց հետո։ Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ։  1989 թվականին բախտը ժպտաց Կրուսին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն։

1997 թվականին «Սիրո վտանգները» իսպանական կատակերգությունում Քրուզը մարմնավորեց Ջոն Լենոնի երկրպագուհուն, ինչպես նաև նկարահանվեց ևս երկու ֆիլմերում` «Դրախտային անկյուն» ֆիլմում կատարեկով Հելենայի, իսկ Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» մելոդրամայում` մարմնավաճառուհու դերը։ Վերջին ֆիլմում կատարած դերակատարման համար Պենելոպեն հերթական անգամ ներկայացվեց Spanish Actors Union Award մրցանակի։ 1997 թվականի վերջին Քրուզը նկարահանվեց «Բացիր աչքերդ» միստիկական դրամայում։ Նա մարմնավորեց Սոֆիային` գլխավոր հերոս (Էդուարդո Նորեգի) Սեսարի սիրուհուն։ Քննադատները դրական կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին, սակայն հանդիսատեսը հավանության չարժանացրեց այն։

Penélope_Cruz_AA_Feb09

Հաջորդ տարում Քրուզն առաջին անգամ նկարահանվեց ամերիկյան ֆիլմում` Բիլլի Կրուդապի «Բլուրների ու հովիտների երկիրը» վեսթերնում։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ ուներ անգլիախոս դերասանների հետ շփվելիս։ Ֆիլմը անհաջողություն կրեց և՛ քննադատների արձագանքների, և՛ շահույթի տեսակետներից։ Film Journal International կազմակերպության անդամ Կևին Լալլին այսպես է մեկնաբանել. «Այդքան անհաջող ընտրված դերասանների շարքում իսպանացի դերասանուհի Պենելոպե Քրուզը շատ ավելի հմայիչ է Ջոզեֆիի դերում, քան իր նախկին դերակատարումներում»։ Չնայած ֆիլմի կրած անհաջողությանը` Պենելոպեն ներկայացվեց «ALMA» մրցանակի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։

Penelope-Cruz-2

Ֆերնանդո Տրուեբայի «Իմ երազների աղջիկը» ֆիլմում Քրուզը կատարեց երգչուհի Մակարենա Գրանադայի դերը։ Քրուզի դերասանական աշխատանքը արժանացավ բազմաթիվ քննադատների գովասանքին. Variety-ից Ջոնաթան Հոլոլենդը գրել է. «Եթե նախկինի պես անհրաժեշտ է ապացույց, որ Քրուզը նախ դերասանուհի է, և միայն հետո` գեղեցկուհի, ապա ահա այն»։ Film4 կայքում արված մեկնաբանությունում ասվում է. «Քրուզը ֆիլմում անխուսափելիորեն իր վրա է սևեռում ուշադրությունը», ինչպես նաև նշվում է, որ ֆիլմը «հիանալի է»։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Պենելոպեն արժանացավ «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների, ինչպես նաև ներկայացվեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։

penelope-cruz-desktop-wallpapers_101115707

1999 թվականին Պենելոպե Քրուզը կրկին համագործակցեց Պեդրո Ալմոդովարիի հետ` նկարահանվելով «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում։ Մեկ տարի անց դերասանուհի կատարեց իր առաջին գլխավոր դերը` «Կինը վերևից» կատակերգությունում մարմնավորելով շեֆ-խոհարար Իզաբելային, ով մանկուց տառապում է ծովային հիվանդությամբ։ Variety-ից Լիզա Նեսելսսոնը դրական գնահատեց Պենելոպեի և նրա հետ նկարահանված Հարոլդ Պերինոյի աշխատանքը` ավելացնելով, որ դերասանուհին «հմայիչ ակցենտ ունի»։ Կինոքննադատ Ջեյն Կրոուտերը հայտարարեց, թե «Քրուզը հիանալի է, թեթևամիտ ու անմեղ»։ Նույն տարում Քրուզն ու Մեթ Դեյմոնը Բիլի Բոբ Տորնտոնի «Անսանձ սրտեր» ֆիլմում կատարեցին սիրեկաններ Ալեքսնադրայի ու Ջոնի դերերը։ Dertoit News-ից Սյուզան Ստարկը նշել է, թե Տորնտոնը Դեյմոնից, Հենրի Թոմասից ու Քրուզից կարողացավ ստանալ «բավական տպավորիչ խաղ»։ Այնուամենայնիվ, Բոբ Լոնջիգոն մեղմ արտահայտվեց` ասելով, թե «նրանց տարվածությունը միմյանցով դժվար թե կարողանար տաքացներ մի տուփ լոբի»։




Լրահոս