պիցցայի առաքիչին սպանել են ուշացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեքսիկայում պիցցա պատվիրած տղան և աղջիկը սպանել են առաքիչին՝ պիցցան չափազանց ուշ է  բերելու համար: Հոկտեմբերի 11-ին իշխանությունները ձերբակալել են սպանության կասկածյալներին, իսկ նրանք ընդունել են իրենց մեղքը: Նրանց հեշտությամբ են հայտնաբերել, որովհետև հասցեն հայտնի էր արագ սննդի ռեստորանին, որտեղից էլ իրականացվել էր պատվերը: 
Կալանման ժամանակ 22-ամյա երիտասարդը սկսել է կռվել ոստիկանության աշխատակիցների հետ, իսկ նրա ընկերուհին փայտով հարվածել է օրենքի աշխատակցին:  Տղամարդը մահացել է պարանոցին հասցված դանակի հարվածներից: Նրա մարմինը հայտնաբերվել է աղբանոցում` սպանությունից երկու օր անց:




Լրահոս