
Ուժեղ քամուց հոկտեմբերի 11-ին` ժամը 18.30-ի սահմաններում քշվել են Արագածոտնի մարզի Ծիլ-քար գյուղի բնակիչների տների, անասնագոմերի եւ հացատան տանիքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայրում պարզվել է, որ մասնակի քշվել է Աղասի Մանուկյանին պատկանող տան տանիքը` 20 քմ, անասնագոմի տանիքը` 90 քմ, Կարապետ Մանուկյանին պատկանող հացատան տանիքը` 36 քմ եւ Վարուժան Հարությունյանի անասագոմի տանիքը` 45 քմ: Զոհեր եւ տուժածներ չկան: