
“Խաղաղության” Նոբելյան մրցանակին այս տարի արժանացել է Եվրամիությունը: 2012-ի մրցանակի համար ներկայացվել է 231 հայտ, որոնց թվում` 43 հասարակական եւ միջազգային կազմակերպություններ:
“Խաղաղության” մրցանակը տրվում է 1901 -ից եւ համարվում է ամենահայտնի միջազգային պարգեւը հասարակական, քաղաքական եւ հումանիտար գործունենության ոլորտում: Նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել էին 3 կանայք` Էլեն-Ջոնսոն Սերլիֆը, Լեյմա Գբովին եւ Թավաքյուլ Քարմանը` “կանանց իրավունքների պաշտպանության համար”: