Armenian text to speach

Ինչու էր ՀՀ ԱԳՆ կայքը ռուսերեն աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջ մտնելիս որպես գլխավոր էջ բացվում էր ռուսերեն տարբերակը: Կայքի վերին հատվածում ներկայացվում են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կոնտակտները:

agn

Այս առնչությամբ արտաքին գործերի նախարարությունը հետևյալ պարզաբանումն է ներկայացրել. «Հաշվի առնելով ԱԳՆ կայքի դեմ վերջին օրերի լայնածավալ հաքերային հարձակումները՝ հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց հետևանքով կայքը մտնելիս բացվում է ռուսերեն տարբերակը։ Մոտ ժամանակներում իրավիճակը կկարգավորվի։ Հայցում ենք այցելուների ներողամտությունը»։

Ընդգծենք, սակայն, որ այսօր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ թուրքերի այն հայտարարությունները, թե այս օրերին իրենց կողմից կոտրվել են ՀՀ ՊՆ-ի  և ԱԳՆ կայքերը, իրականությանը չեն համապատասխանում:




Լրահոս