Ինչի համար է ափսոսում Սերժ Սարգսյանը. հարցազրույց` Վլ. Պոզների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզների «Պոզներ» հաղորդման հյուրը: Հաղորդման ընթացքում ՀՀ նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և այլ կարևոր հարցերի մասին:

Անդրադառնալով Պոզների այն դիտարկմանը, թե այնպիսի երկրներ ինչպիսին ԱՄՆ-ն և Իսրայելը, չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, նախագահը նշեց.

«Ես հասկանում եմ, բայց չեմ ընդունում: ԱՄՆ-ի և Իսրայելի համար հետաքրքրությունները կարևոր են, քան արժեքները, ընդհանուր մարդկային արժեքները: Նրանք չեն ցանկանում ոչ մի կերպ Թուրքիային նեղացնել: ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Ցեղասպանությունը, նախկին նախագահներն օգտագործել են այդ բառը, Օբաման, երբ կոնգրեսական էր, կրկին օգտագործում էր և քննադատում էր իշխանություններին, որոնք չէին օգտագործում այդ բառը: Վեց տարի է անցել, բայց նա այդ բառը չի ասում»:

Պոզների այն հարցին, թե ինչո՞ւ չեք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՀՀ նախագահը նշեց. «Որովհետև մենք Ադրբեջանի հետ բանակցություններ ենք անցկացնում: Ճանաչել ԼՂՀ անկախությունը, կնշանակի հրաժարվել բանակցություններից: Այդ դեպքում ինչի՞ շուրջ բանակցել», – նշեց նա:

Մանրամասները` ստորև բերված տեսանյութում




Լրահոս