
Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2-րդ թագուհու առողջական վիճակը երեկ վատացել է: Այս մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները: Թագուհու մոտ նյարդային հանգույցի բորբոքում է եղել: Ելիզավետա 2-րդը շատ երկար ժամանակ ստիպված է լինում անցկացնել ոտքի վրա` մասնակցելով տարաբնույթ միջոցառումների: Արդյունքում` մեջքի ցավերը դարձել են խրոնիկական: