Սոչիի քաղաքագլուխն արգելել է հայերին ցուցատախտակներ տեղադրել, սակայն իր ներկայությամբ հարգել է սգո միտինգը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովը, որն արգելել էր տեղի հայությանն իրենց օբյեկտների պատերին եւ քաղաքի տեսանելի վայրերում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցատախտակներ փակցնել, այնուամենայնիվ, իր ներկայությամբ հարգել է հայերի սգո միտինգը:

Նա նույնիսկ զոհերի հիշատակին նվիրված ելույթ է ունեցել միտինգում: Նրա ելույթի ժամանակ հայերից մի քանիսը, ի նշան բողոքի, Զորավար Անդրանիկի նկարով պաստառներ են բարձրացրել: Նրանք այսկերպ ցանկացել են հիշեցնել քաղաքապետին, որ 2 տարի առաջ նրա հրամանով հանվել է Անդրանիկ Օզանյանի արձանը Վոլկոնկա գյուղում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս