ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ խորհրդարանում երեկ սկսվել է քննարկվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցը: Միանգամից պետք է արձանագրենք, որ այս նոր զեկույցը, ի տարբերություն նախորդների, «անատամ» եւ լղոզված փաստաթուղթ է: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ տվյալներ են ներկայացված եւ դրանց գնահատականներ տրված չեն:

Այս տարվա զեկույցը, նախորդների համեմատ, ծավալով եւս անհամեմատ համեստ է: Օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցը եղել է 61 էջ, իսկ 2014-ինը 35 էջ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերահսկիչ պալատն այլեւս անգամ նույնիսկ ձեւի համար չի համարձակվել բյուջետային միջոցների ծախսային մասին անդրադառնալ: Մի խոսքով, ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել, քանի որ ոնց գրում է, միեւնույն է, այդ ամենն իրենց եւ իշխանավոր ընկերների դեմ է օգտագործվում, ինչը ներիշխանական «ռազբորկաներում» կրկին կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս