«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակների կողմից անմոռուկապաշտությունը եւ անմոռուկի ծեսը ապրիլի 24-ից հետո կարծես նահանջում է: Օրենսդիրների մեծ մասը երեկ հրաժարվել էր Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանից եւ Ազգային ժողով էր ներկայացել դարձյալ հին ու բարի ՀՀԿ կրծքանշանով: Նույնիսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կրծքին էր վերջին ամիսներին բուն դրած անմոռուկն իր տեղը զիջել փայլփլուն ու մեծ ՀՀԿ-ական կրծքանշանին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: