
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կսւրելի է սպասել եկող տարի միայն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին` կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի և ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «Նման տեղեկատվություն չունեմ ես, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «Հժ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում և դա երկարատև պրոցես է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։