
Գիտնականները պարզվել են, որ մարդիկ իրենց տնային կենդանիներին կարող են վարակել հարբուխով: Ավելի վաղ համարվում էր, որ վիրուսների միջտեսակային վարակն անհնար է: Առաջին անգամ տնային կենդանին մարդկային վիրուսով վարակվել է Օրեգոն նահանգում երեք տարի առաջ: Տնային կատուն տիրոջից վարակվել էր H1N1 հարբուխով և սատկել: Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանու օրգանիզմում զարգանում են մարդկային ինֆեկցիաների նոր ձևեր և փոխանցվում մարդկանց արդեն փոփոխված ձևով, ինչը կարող է դառնալ հիվանդի մահվան պատճառ: