«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախարարությունը հսկայական գումարներ է վատնում արտասահմանյան ուղևորությունների համար: Մարտ ամսվա ընթացրում երկու գործուղում մեկնելու համար գնված ավիատոմսերր միայն ՀՀ պետական բյուջեի վրա նստել են մոտ 7 մլն ղրամ: Եվ սա այն պատճառով, որ երկու անգամն էլ անձամբ նախարար Զախարյանի համար գնվել է բիզնես կարգի ավիատոմս: Առաջին գործուղումը եղել է փետրվարի 28-մարտի 3-ին. Զախարյանը և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը մեկնել են Կանադայի մայրաքաղաք Տորոնտո. ընդ որում, նրանք մեկնել են «շուրջերկրյա» ճամփորդություն կատարելով՝ Երևան-Բեռլին-Ֆրանկֆուրտ-Տորոնտո չվերթով, և վերադարձել Տորոնտո-Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան երթուղով: Երվանդ Զախարյանի համար բիզնես կարգի ավիատոմսն արժեցել է 3 մլն 184 հազար դրամ, իսկ նրա աշխատակցի՝ էկոնոմ կարգի ավիատոմսը՝ 992 հազար 978 դրամ:
Երկրորդ գործուղումը եղել է Պեկին՝ մարտի 21-26-ը: Զախարյանը մեկնել է իր տեղակալ Արեգ Գալստյանի և արտաքին կապերի վարչության պետ Տ.Մելքոնյանի հետ: Զախարյանի՝ Երևան-Մոսկվա-Պեկին և նույն երթուղով հետադարձ տոմսն արժեցել է 1մլն 936 հագար դրամ, իսկ նախարարության մյուս աշխատակիցներից յուրաքանչյուրի տոմսերը՝ 437 հազար դրամ, այսինքն՝ նախարարն ամեն անգամ երթևեկել է 3-4 անգամ ավելի թանկ: Իհարկե, միայն Երվանդ Զախարյանը չէ, որ երթևեկում է բիգնես կարգի ավիատոմսերով. բոլոր նախարարների մեջ էլ կա այդ թուլությունը: Սա, թերևս, նորմալ կդիտվեր, եթե երկրում չլիներ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ և ավելի քան 30 տոկոս աղքատություն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։