
Անգլիական Պրեմիեր լիգայի խոշոր ակումբները հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով: Այդ ակումբները պատրաստ են նրա համար լուրջ գումարներ վճարել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը և մատնանշում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, Լոնդոնի «Չելսի»-ին և «Մանչեսթեր Սիթի»-ին:
Աղբյուրի համաձայն՝ այս ակումբները պատրաստ են ամռանը նրա համար վճարել 105 մլն եվրո: Իսպանական որոշ պարբերականներ հաղորդում են, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նման գումարի դիմաց վաճառել ֆուտբոլիստին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում նա խփել է 13 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: