
Մեխիկոյի կենտրոնում` ացտեկների պետության գլխավոր տաճարի` Տենոչտիտլանի տեղում, հնէաբանները հայտնաբերել են 50 մարդկային գանգեր, հարյուրավոր ծնոտոսկրեր: Փորձագետները պարզել են, որ 20-35 տարեկան կանանց և տղամարդկանց գանգերն ավելի քան 500 տարվա վաղեմություն ունեն:
Գանգերից 5-ի քունքոսկրերին առկա են եղել անցքեր, մնացած 45-ը, հնարավոր է, օգտագործվել են որպես դիմակներ: Ըստ հնագետների` գտածոները հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ նպատակներով են ացտեկները կիրառել սպանվածների մարմինները, կընդլայնեն պատկերացումներն հնդկացիական այդ ցեղի կրոնի և ծեսերի մասին: