
Ռիչարդ Գիրը որոշել է ռեստորանում սիրատածել մի գեցեցկուհու, սակայն կնոջ ամուսինը եղել է նրա կողքին: Ականատեսների վկայությամբ` Գիրը ճաշելիս է եղել Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Ամբողջ երեկո նա աչքը չի կտրել կնոջից, հետո մոտեցել է, որ ինչ-որ բան շշնջա ականջին: Կնոջ ամուսինը կատաղել է դերասանի արարքից: Նա Գիրին հայհոյել է և նույնիսկ բռունցքներով նետվել նրա վրա: Դեպքից հետո դերասանը ստիպված է եղել լքել ռեստորանը: