Նեպալի երկրաշարժից տուժել է 8 մլն. մարդ. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում գրանցված երկրաշարժն ընդհանուր առմամբ առնչվել է 8 միլիոն մարդու, նրանցից 1.4 միլիոնին անհրաժեշտ է հրատապ օգնություն, հայտարարել է ՄԱԿ-ը:

Նեպալ սկսվել է մարդասիրական օգնության մատակարարումը, սակայն մինչ օրս զգացվում է դեղորայքի, սննդանթերքի ու զոհվածների դիերի համար նախատեսված պարկերի սուղ պակաս:

Երկրի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը կազմել է 4310 մարդ:

Հիշեցնենք, որ Նեպալում 7.8 բալ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել շաբաթ օրը: Մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ շենքեր, գյուղատնտեսական շրջաններն էլ ավելի շատ են տուժել:




Լրահոս