Հանրահայտ ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը Today Show-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նա և իր ամուսին Քանյե Ուեսթը երկրորդ երեխա ունենալու հարցում խնդիրներ ունեն: Սակայն 34-ամյա հեռուստաաստղը հայտարարել է, որ փոխնակ մոր կամ երեխա որդեգրելու փոխարեն նա դեռևս հուսով է, որ կկարողանա իր երկրորդ սեփական երեխան ունենալ, գրում է dailymail.co.uk:
Քիմը պատմել է, որ իր առաջին ծննդաբերությունը չափազանց բարդ է եղել և այդ իսկ պատճառով էլ նա այժմ առողջական խնդիրներ ունի:
«Ես բարդ ծննդաբերություն եմ ունեցել, այնպես որ գիտեմ` ինչ խնդիրներ ունեմ: Ի նկատի ունեմ այն, որ այցելում եմ լավագույն բժիշկներին ու փորձում եմ ամեն ինչ անել կրկին մայրանալու համար»,- ասել է Քարդաշյանը: