Պուտինին զեկուցվել է, թե ինչպես է Էրդողանը մեկնաբանել Ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ Պուտինի հայտարարությանը: Պեսկովը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ նաև հետագայում:

«Մյուս տեղեկությունների հետ միասին, բնականաբար, նախագահին զեկուցվել է նաև այդ մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ Պուտինի արձագանքի մասին հարցին:

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք սույն հայտարարությունը ազդել Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, Պեսկովը վատահություն է հայտնել երկու երկրների գործընկերության հետագա զարգացման վերաբերյալ:




Լրահոս