
Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց երեկ քննարկված հարցերի քվեարկությամբ: Քվեարկության դրվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծը, որը կողմ 95, դեմ 1, ձեռնպահ 15 ձայներով ընդունվեց:
Ազգային ժողովը 1087 կողմ ձայնով նաև ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: