
Լոնդոնում Պաբլո Պիկասոյի “Տղամարդը և ծաղկեփնջով կինը” կտավը վաճառվել է 8,5 մլն դոլարով, -գրում է Life News-ը: Աշխատանքը աճուրդային վաճառքի է հանվել Frieze Masters տոնավաճառի շրջանակներում:”Տղամարդը և ծաղկեփնջով կինը” Պիկասոն նկարել է 1970-ին: Գնորդի անունը չի հրապարակվում:
Frieze Masters-ը փակ աճուրդ է միլոնատերերի համար, որն անց է կացվում Լոնդոնի Ռիջերս Փարքում: