Ու՞մ շահերից է բխում Սերժ Սարգսյանի` ԱՄՆ մեկնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կառավարության հրաժարականի նախադրյալներ չի տեսնում, անկախ այն հանգամանքից, որ Հովիկ Աբրահամյանն իր խոստացած տնտեսական աճը չի ապահովել: Այս մասին նա նշեց Armlur.am-ի հետ զրույցում:

«Մենք բարդ տնտեսական շրջանում ենք, քայլեր արվում են, բայց միանգամից չեն երևալու արդյունքները: Բայց քայլեր արվում են: Ես կառավարության հրաժարականի հարց չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ քարտուղարը:

Իսկ մայիսի 7-8-ը Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարվելիք այցի մասին, Մելիքյանը նշեց. «Մի մասն ասում է Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու, բայց որքան ես տեղեկացված եմ, նա մասնակցելու է նաև Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին Մոսկվայում»:

Վերջինս գտնում է, որ մեր շահերից է բխում, որ Սերժ Սարգսյանը մեկնի Միացյալ նահանգներ:




Լրահոս