
Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարները կարող են տրանսֆերային գործարք իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբի ղեկավարները շարունակում են հետաքրքրված լինել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:
Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են 32.5 մլն ֆունտ վճարել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Այս գումարը բավարար կլինի, որպեսզի «արքայական ակումբ»-ը հրաժարվի Իսպանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից: