
“Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում աշանտի ժողովրդի թագավոր Օտոմֆուո Օսեյ Տուտու 2-րդի թանկարժեք իրերը գողացել են”,- գրում է BBC-ն: Խոսքը «անգին» իրերի մասին է, որոնք փոխանցվում են աֆրիկյան կառավարիչներին սերնդից սերունդ ¨ օգտագործվում են պաշտոնական արարողությունների ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Radisson Blu Plaza հյուրանոցում: Ոստիկանները հյուրանոց են ժամանել անմիջապես կողոպուտի լուրը ստանալուց հետո: Հսկիչ տեսախցիկների ձայնագրության մեջ եր¨ում է, որ մի մարդ ճամպրուկով դուրս է գալիս շենքց, իսկ ճամպրուկի մեջ, ենթադրվում է, թանկարժեք իրերն են: Ոստիկանությունը կողոպուտը դիտում է որպես հատուկ նշանակության գործ