
Ռուսաստանի Ռոստովի մարզում Նիկլինովի շրջանում ընթացող զորավարժությունների ժամանակ հրկիզվել է ինքնագնաց հրետանային սարքավորում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հրդեհի արդյունքում պայթել է ինքնագնաց հրետանային սարքավորում: ՌԴ ռազմական գերատեսչությունում աղբյուրի հաղորդմամբ՝ 3 մարդ վիրավորվել է: Հրդեհի պատճառը դարձել է էլեկտրահաղորդալարի կարճ միացումը:
Տուժածների անուններն ու սարքավորման տեսակը չի հաղորդվում:
Դեպքի վայրում առաջացած հրդեհը հանգցնում են զինվորականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: