ՀԱԿ ակտիվիստի նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերաքննիչ քրեական դատարանում հոկտեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը իր ընկերների միջոցով փոխանցել է նամակ` ուղղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հոֆերմանին: Նամակը բանտային փոստով ուղղարկվել է ԱՄՆ դեսպանին: ՀԱԿ ակտիվիստը, դիմելով դեսպանին, գրել է:
“Պարոն դեսպան, կարդացի ձեր մտահոգությունը պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ: Ձեզ փաստորեն դիմել են` դիրքորոշում հայտնելու համար: Հաղորդագրության մեջ պարզ չէր` ով կամ ովքեր են դիմել:
Պարոն դեսպան, եթե կարելի է` Ձեզ մի քանի հարց ուղղեմ:
1.Ովքեր են դիմել Ձեզ, եւ արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ եւ նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման:
2.Պարոն դեսպան, չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարությանը, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից:
3.Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը ընտրություններից առաջ:
4.Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ”:
 




Լրահոս