“Էկոլոգիական հասարակական դաշինքըե պահանջում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը: Ինչպես տեղեկացնում է Ecolur.org կայքը՝ հայտարարությանը միացել են դաշինքի 48 անդամներ, բացի` “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանից և “Բուրգ” ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանից:
Դաշինքի հայտարարությունում մասնավորապես ասվում է. “Էկոլոգիական հասարակական դաշինքըե Խոսրովի արգելոցում որսագողության փաստի առնչությամբ, հայտնում է իր վրդովմունքն ու զայրույթը Բնապահպանության նախարարության անպատասխանատու վերաբերմունքի նկատմամբ: Դեռ մեկ ամիս առաջ, բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանը մեր իսկ ներկայությամբ բանավոր հրաման տվեց ոչ ոքի թույլ չտալ այցելել արգելոցի տարածք՝ առանց իր անձնական թույտվության, սակայն չանցած մեկ ամիս, մենք առնչվեցինք որսագողության այս հանցավոր դեպքի հետ:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը` ,Էկոլոգիական հասարակական դաշինքըե իր անվստահությունն է հայտնում բնապահպանության նախարար պարոն Ա.Հարությունյանին և պահանջում նրա հրաժարականը: Դաշինքը նաև ներկայացնում է իր մտահոգությունները և առաջարկները նոր բնապահպանության նախարարի ընտրության խնդրում. հաշվի առնելով Հայաստանում առկա միտումը` քաղաքական ճնշման տակ կայացնել Բնապահպանության նախարարության առաքելությունից բխող էկոլոգիապես կարևոր որոշումներ, գտնում ենք, որ Բնապահպանության նախարարությունը պետք է ինչ-որ տեղ ընդդիմադիր լինի այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը պետք է. պահպանի շրջակա միջավայրը և բնական պաշարները, որոնք պատկանում են ժողովրդին, կատարի վերահսկիչ գործառույթներ այն գործունեության նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ թույլ են տվել, ներկայացնի որոշիչ փորձաքննություն այն նախագծերի նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ համաձայնություն են տվել, իրականացի Օրհուսի կոնվենցիայի դրույթները, որով ապահովում է հանրության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացման հարցերում:
ՀՀ բնապահպանության նախարարը պետք է լինի անկուսակցական, ունենա մասնագիտական պատրաստվածություն և լինի փորձառու շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Բնապահպանության նախարարի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնեն հասարակական կարծիքը”: